ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՐ ԲՐԵՆԴԸ
Ուրմէն նորաձևության բրենդ է, որը վերաիմաստավորում է հայկական ինքնության պատկերացումը՝ համադրելով ավանդական ոճային տարրերն ու ժամանակակից ձևավորումը։
Անվանումը՝ Ուրմէ, ունի Ուրարտական ժամանակաշրջանից եկող պատմական հիմքեր, որը վկայությունն է մեր տարածքի մշակութային ժառանգության ու խորքային ինքնության մասին։
«Ինքնությունը՝ որպես ինքնատիպություն»՝ այս կարգախոսը ուղենիշ է մեր յուրաքանչյուր ստեղծագործության համար։


ՄԵՐ ԲՐԵՆԴԸ
Յուրաքանչյուր աշխատանքում առկա է էսթետիկ ներդաշնակություն, հումքի ընտրության խստապահանջություն և հայկական ձեռարվեստի նրբաճաշակ տարրեր։ Ուրմէն ստեղծում է նրբագեղությամբ քողարկված ուժեղ կերպարներ։
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուրմէն հայկական կանացի հագուստի բրենդ է, որը ստեղծվել է սերնդեսերունդ փոխանցվող արժեքները և ժամանակակից նորաձևությունը համադրելու գաղափարով։
Մեր յուրաքանչյուր հագուստ՝ ձեռագործ ասեղնագործության նուրբ գծերով, կրում է պատմություն, հիշողություն և ազգային ինքնություն։


ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Մենք հավատում ենք, որ նորաձևությունը պարզապես արտաքինը չէ։ Այն ինքնարտահայտման միջոց է՝ արմատների, մշակույթի և հոգևոր ժառանգության արտացոլում։ Այդ պատճառով մեր բոլոր մոդելներում դուք կգտնեք հայկական ավանդական մոտիվներ՝ ժամանակակից ձևավորումով։
Ուրմէի նպատակն է ստեղծել հագուստ, որը կսազի թե՛ առօրյա կյանքին, թե՛ հատուկ պահերին՝ ընդգծելով յուրաքանչյուր կնոջ վայելուչ ուժն ու նրբագեղությունը։
Մենք հպարտ ենք մեր արմատներով և ձգտում ենք, որ Ուրմէն դառնա մի տարածք, որտեղ մշակույթը խոսում է ոճի միջոցով։




.png)