Հագուստը որպես ինքնության արտահայտման ձև
- Nane Matevossyan
- May 14
- 1 min read
Updated: Jun 17
Մենք հաճախ մեր մասին պատմում ենք՝ առանց խոսքերի։ Հագուստը դառնում է մեր «լռակյաց լեզուն», ոճը, ձևը, նյութը: Մեր հագուստի որևէ դետալ, փոքր ասեղնագործություն, կամ ձեռագործ մանրուք կարող է արտահայտել մեր մտածողությունը, մեր հոգեվիճակը, մեր դիրքը շրջապատում, մեր վերաբերմունքը այս կամ այն երևույթի նկատմամբ, նույնիսկ մեր արմատները։

Ուրմէում մենք հավատում ենք, որ հագուստը պարզապես նորաձևություն չէ։ Այն պատմություն է, ինքնության ձայն է՝ միախառնված ավանդույթի և ժամանակակից հայացքների հետ։ Կրելով ձեռագործ դետալներով հագուստ՝ Դուք ոչ միայն Ձեր յուրահատկությունն ու գեղեցկությունն եք ընդգծում, այլև կրում եք ժառանգություն հանդիսացող արժեք։
Ի վերջո, մեր զգեստները խոսում են այն լեզվով, որով մենք ինքներս։ Իսկ Դուք ի՞նչ եք ասում Ձեր հագուստով։




.png)


Comments