top of page
Search

Որտեղից է սկսվում Ուրմէի առաջին հավաքածուի պատմությունը։

Updated: Sep 10


«Լռության ձայն»


Յուրաքանչյուր սկիզբ ունի իր պատմությունը։ Երբ որոշեցինք սկսել Ուրմէ բրենդի ուղին, մենք փնտրում էինք ոչ միայն գեղագիտություն, այլև արմատներ։ Մեր պատմությունը սկսվում է այնտեղից, որտեղ հայկական ձեռագործ արվեստն է խոսում։



ree

Մարաշի ասեղնագործությունը հայ կնոջ ձեռքով ստեղծված ու օտար յուրացումներից զգուշորեն փայփայված հմտության ու գեղեցկության եզակի համադրություն է։

Այն արտահայտում է «լռության ձայնը», ինչպես մեր հավաքածուն։


Այս բարդ ու մանրակրկիտ տեխնիկան ծնունդ է առել Կիլիկյան Հայաստանի շրջանում և սերնդեսերունդ փոխանցվել՝ դառնալով ոչ միայն դեկորատիվ արվեստ, այլև ինքնության նշան։


Ժամանակի փորձությունն անցած այս գեղեցկությունն առանձնանում է խաչաձև բարդ նախշերով, որոնք հաճախ կրում են պտղաբերության, կյանքի ու հավերժության նշանակություններ։


Ուրմէն իր առաջին հավաքածուում ներկայացնում է Մարաշի հյուսքակարի ժառանգությունը՝ ոչ որպես անցյալի հուշ, այլ որպես վերաիմաստավորված ներկա։

 
 
 

Comments


bottom of page