Հայկական ասեղնագործության գաղտնիքները․ խորհրդանիշներ, գույներ ու պատմություն
- Nane Matevossyan
- May 14
- 1 min read
Updated: Jun 17
Հայկական ասեղնագործությունը ձեռագործ արվեստի զարդն է։ Դարեր շարունակ այն օգտագործվել է պատմություններ կերտելու, հավատալիքներ արտահայտելու ու ինքնություն ձևավորելու համար։

Խորհրդանիշներ՝ փոխանցվող ժառանգություն
Հայ կանայք սերնդեսերունդ փոխանցել են իրենց ձեռքով ասեղնագործած խորհրդանիշները՝ պաշտպանելու, բարիք բերելու կամ հիշեցնելու կյանքի արժեքների մասին։
Օրինակ՝
Արևի նշանը՝ կյանքի ու ուժի աղբյուր,
Քառաթև խաչ՝ բնության չորս տարերքների խորհրդանիշ,
Խաչ՝ հոգևոր պաշտպանության խորհրդանիշ,
Ձիթենու ճյուղեր՝ խաղաղության և ընտանիքի կայունության խորհրդանիշ
և այլն:
Գույներ՝ յուրաքանչյուր երանգ իր պատմությամբ
Ասեղնագործության մեջ գույներն ունեն հատուկ դեր․
Կարմիրը՝ սեր, կյանք և պայքար,
Սպիտակը՝ մաքրություն և հավատք,
Սևը՝ հիշողություն, տոհմ և ժամանակի ուժ։
Այս գույները պարզապես գեղեցիկ համադրություններ չեն․ դրանք հայ մարդու ներաշխարհի արտացոլումն են։ Գույների մասին դեռ շատ կխոսենք:
Արվեստ, որը ապրում է ժամանակակից ոճով
Ուրմէն ստեղծում է կամուրջ ավանդականի ու ժամանակակիցի միջև՝ հայկական ձեռագործ արվեստի ավանդական մոտիվները փոխակերպելով նրբաճաշակ ու ժամանակակից, իմաստավորված հագուստի։ Յուրաքանչյուր հագուստ, աքսեսուար մեզ համար մի պատմություն է՝ անցյալից արդիացված։
Կրելով Ուրմէ` Դուք ոչ միայն ոճով եք առանձնանում, այլև դառնում եք մեր պատմության շարունակությունը։




.png)


Comments